Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Աշխարհաքաղաքականության ոլորտում հաջողության կարող են հասնել միայն բարձր պրոֆեսիոնալները

Աշխարհաքաղաքականության ոլորտում հաջողության կարող են հասնել միայն բարձր պրոֆեսիոնալները
14.05.2025 | 15:05

Մտքի ոլորտում անփորձ ու գավառական և տեղ-տեղ էլ քարանձավային մենթալիտետի համար շատ դժվար է հասկանալ, որ մարդկության կյանքն ու աշխարհը իր ամբողջության մեջ մի հսկայական շախմատային խաղ է, որում հաղթել ու հաղթում են նրանք, որոնք ունեն բարձր ինտելեկտի ու գիտելիքի վրա հիմնված տևական փորձ։

Աշխարհաքաղաքականության ոլորտում ևս, գիտության, բժշկության, արվեստի և մարդկային գործունեության շատ այլ ոլորտների նմանությամբ, կարող են հաջողության հասնել միայն բարձր պրոֆեսիոնալները։

Բայց, ի տարբերություն նշված ոլորտների, որտեղ աննշան բացառություններով բոլոր ասպարեզներներում առաջատար են գիտությամբ ու ինտուիցիայով զինված բարձր պրոֆեսիոնալները, քաղաքականության ոլորտում այդ հարցի դրվածքը մի փոքր այլ է, քանի որ այստեղ լիդերության հարցում մարդկային հատկությունների առաջնահերթություններն այլ են։

Այդ իսկ պատճառով էլ քաղաքականության ոլորտում միայն պրոֆեսիոնալ գիտելիք ու ինտուիցիա ունենալը բավարար չէ իսկական լիդեր դառնալու համար, քանի որ այստեղ հավասարապես կարևոր են նաև այլ հատկությունները՝ կյանքն իր ամբողջության մեջ տեսնելը, մարդկանց հետ առնչվելու և նրանց հետ վարվելու արվեստը, մրցակցության ոգին, տակտն ու վճռականությունը, իրական ժամանակի մեջ էֆեկտիվ որոշումներ կայացնելու հատկությունը և այլն։

Լիդերությունն ապահովող նշված հատկությունների թվում շատ կարևոր է մի այլ որակ ևս, այն է՝ այնքան գիտելիք ու այնպիսի ամբողջական աշխարհայացք ունենալ, որ որոշակի շեմային ինտելեկտուալ մակարդակից վեր լինելով, հասկանալ գավառականության և ինքնագոհ, ինքնավստահ ու մեծամիտ տգիտության կործանարար լինելու հանգամանքը։

Եթե հանգամանքների բերումով լիդեր կամ պետության ղեկավար դարձած մեկը այդ որոշակի շեմային ինտելեկտուալ մակարդակից ներքև եղավ, ապա նրան կարող է թվալ, և հաճախ այդպես էլ լինում է, որ իր ունեցած անգիտելիք փորձն ու թվացյալ ինտուիցիան լիովին բավարար են ամենաբարդ պրոբլեմներն անգամ լուծելու համար։

Այն, ինչը պարզունակ քաղաքական գործչին թվում է ակնհայտ լուծում, իրականում կարող է լինել կործանարար քայլ։

Եթե դրա վրա ավելանում է նաև շեֆերին պատիվ տալով հարցեր լուծելու խորհրդային փորձը, ապա ունենում են այն, ինչ որ մենք ունենք այսօր։

Նման ինքնահավան գործիչների համար սովորական է գիտելիքի խառնելն ու շփոթելը դրա գավառական սուռոգատի հետ։

Իսկ առանց լուրջ գիտելիքի և բնության տված առողջ ինտուիցիայով պետության ղեկավարման գործում առաջնորդվելու դեպքում էլ լավագույն նվաճումը կլինի մի կերպ գոյություն քարշ տալը, իսկ զարգացման մասին կարելի է մոռանալ՝ մրցունակ չլինելու պատճառով։

Իսկ եթե բնության տված այդ մի փշուր ինտուիցիան էլ չեղավ, ապա նմանի առաջնորդությամբ անճարակ քայլերի շղթան կտանի դեպի անխուսափելի կրախ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ